Այսօր տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։