Պարգևներ՝ մարտական բարդ առաջադրանքներ կատարող զինծառայողներին
Պաշտպանության բանակի մարտական բարդ առաջադրանքներ իրականացնող տասը զինծառայողներ պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշում է, որ Երիտասարդական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում զինված ուժերում, որոնց նպատակը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է, մերօրյա հերոսների սխրանքների ներկայացումն ու փառաբանումը։
Անդրադառնալով մարտական բարդ առաջադրանքներ իրականացնող զինծառայողների պարգևատրմանը, Ավագյանըբ նշեց, որ մենք պետք է հպարտանանք նրանց անձնվեր ծառայությամբ և երախտապարտ լինենք.
«Նրանք պատվով են կատարում բարդագույն խնդիրներ։ Սա ամենափոքր բանն է, որ մենք կարող ենք անել այդ հերոս տղաների համար, ում ամեն օրը սխրանքի պատմություն է»,-նշել է Կարեն Ավագյանը։