Հրաչյա Հարությունյանին Տամբով քաղաքի ՔԿՀ-ից տեղափոխել են Մոսկվա
Հրաչյա Հարությունյանին այսօր Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի ՔԿՀ-ից տեղափոխել են Մոսկվա, հայտնում է «Ա1+»-ը:
«Առաջին քայլը կարելի է ասել արված է: Այսօր առավոտյան Հրաչյա Հարությունյանը զանգահարեց մեզ եւ ասաց՝ տեղափոխում են: Բայց երբ կբերեն Երեւան՝ դեռ պարզ չէ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։
Նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Նա արդեն 4 տարի է՝ գտնվում է կալանավայրում, իսկ պատժի մնացած մասը պետք է կրի Հայաստանում: