Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ Գալստյան
Հասարակություն

«Չհամարձակվեք մեր դեմքերը որևէ կայքում ցուցադրել»․ «Եհովայի վկաներ»-ը սպառնում են (լուսանկարներ)

Օրերս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող  «Ռայկոմ» կոչվող թաղամասի խանութներից մեկի դիմաց հանդիպեցի «Եհովայի վկաներ»-ի։ Երկու 20-25 տարեկան շատ գեղեցիկ աղջիներ, բրոշյուրների և բազմագույն այլ գրքույկների անբաժան ստենդով՝ կանգնել ու «հմայում» էին անցորդներին։

Ոչինչ չասող անիմաստ ժպիտով, նրանք բարևում էին անցորդներին, ով «կպավ՝ կպավ․․․»

Որոշեցի լուսանկարել։ Հենց առաջին կադրից աղջիկներից մեկը դժգոհ ձայնով հարցրեց․

«Ինչո՞ւ եք նկարում, չհասկացա․․․»։

Աղջկան բացատրեցի, որ ներկայացնում եմ NEWSPRESS․am լրատվական կայքը և նպատակ ունեմ հրապարակել։ Ինչին արձագանքելով՝ սպառնաց․

«Եթե հանկարծ մեր լուսանկարները հրապարակվեն որևէ կայքում, և մեր դեմքերը երևան՝ Ձեզ դատի կտանք․․․ դե դրեք ու կտեսնեք․․․»։

Իհարկե, ավելորդ եմ համարում նշել, թե դեմքը ցուցադրելուց վախեցող աղջնակն ինչու էր դրել ստենդը հասարակական վայրում ու բոլորի աչքի առաջ «կպցնում» սրան-նրան․․․

Իզուր էր իմ փորձերը բացատրելու նրանց, որ իրենք օրենքի տարր են խախտում և իրավունք չունեն հանրային քարոզչություն անցկացնելու, գրականություն բաժանելու և հանրային վայրերում հոգեորսությամբ զբաղվելու։

Իհարկե, ո՛չ իմ լուսանկարելը, և ո՛չ էլ հրապարակման մասին զգուշացումը, չսթափեցրին աղջիկներին, քանի որ նրանց՝ իրենց ընտրած «ճիշտ ուղուց» արդեն ոչինչ ետ չի պահի և չի սթափեցնի։

Պատճառն իհարկե ակնհայտ է՝ իշխանությունները հոգեորսության դեմը չեն ուզում առնել։ Դե նրանք էլ իրենց պատճառներն ունեն, բայց երբ բարձր մակարդակով հարցը լուծում չի ստանում, «վկաներ»-ի հոգեորսությունը դառնում է ավելի տարածված ու դյուրին։

Հայաստանը դրա դեմ պայքարելու որևէ քայլ չի անում, ինչի հետևանքով հոգեորսները շարունակում են հասարակության զոմիբիացումը։

Ավելին, որոշ տվյալների համաձայն՝ այս տարվա օգոստոս- սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում է «Եհովայի վկաներ»-ի կոնգրես և չի բացառվում նաև, որ «Եհովայի վկաներ» աղանդի վարչական ղեկավարությունը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվի Հայաստան, քանի որ Ռուսաստանում օրենսդրական մակարդակով արգելվել է «Եհովայի վկաներ»-ի գործունեությունը։

Ու եթե Հայաստանը ոչ մի առիթ բաց չի թողնում անընդհատ հիշեցնելու, որ Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերություններ են ու փորձում է ամեն ինչում օրինակ վերցնել Ռուսաստանից, ապա ավելորդ չէ  պատկան մարմիններին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն իսկ խիստ միջոցներ է կիրառել «Եհովայի վկաներ» աղանդի գործունեությունն արգելելու ուղղությամբ։ Մինչդեռ Հայաստանում վկաներն անարգել վխտում են բոլոր փողոցներով ու սպառնում, թե` «չհամարձակվեք մեր դեմքերը ցուցադրել»։

hogevors 1 hogevors glx hogevors glxavor

Արմինե Մկրտումյան