«Հեռուստատեսային» Թրամփը տարբերվում է իրականից. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվել է անձնական փոխհարաբերություններ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ փոխանցելով հՊուտինի խոսքերը: Հուլիսի 8-ին G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամլո ասուլիսում ՌԴ նախագահը նշել է, որ «հեռուստատեսային» Թրամփը տարբերվում է իրականից:
«Ինչ վերաբերում է փոխհարաբերություններին, կարծում եմ, որ դրանք հաստատվել են: Չգիտեմ, թե դա ինչպես կհնչի, սակայն կասեմ, ինչպես ես տեսնում եմ՝ հեռուստատեսային Թրամփը զգալիորեն տարբերվում է իրական մարդուց», – ասել է Պուտինը:
Պուտինի խոսքով` ԱՄՆ նախագահը «բավականին ադեկվատ է ընդունում զրուցակցին, բավականին արագ վերլուծում է և պատասխանում հարցադրումներին»:
«Ինձ թվում է, որ եթե մենք այդպես կառուցենք մեր հարաբերությունները, ինչպես երեկվա զրույցն էր ընթանում, ապա հիմքեր կան ենթադրելու, որ մենք կկարողանանք գոնե որոշ չափով վերականգնել հարաբերությունների այն մակարդակը, որը մեզ անհրաժեշտ է», – հավելել է Պուտինը: