Էլբայի վրա տեղադրվել է լացող երեխայի տեսքով, տակդիր հագած Թրամփի արձանը
Համբուրգում, որտեղ անց է կացվում G20 գագաթնաժողովը, Greenpeace-ի ակտիվիստները տեղադրել են ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձանը: Փոքրիկ երեխայի տեսքով Թրամփի արձանին հագցված է տակդիր, նա լացելով պատռում է Փարիզի համաձայնագրի նմուշը: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Թրամփի 7 մետրանոց արձանը կամրջանավով տեղադրվել է Էլբայի վրա, ֆիլհարմոնիայի շենքի դիմաց, որտեղ համերգ է անցկացվել G20 առաջնորդների համար:
Ակցիան իրականացվել է որպես կլիմայի պաշտպանությանն ուղղված Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեմ բողոքի նշան:
«G20–ի մյուս առաջնորդները չեն կարող սպասել մինչև Թրամփը կմեծանա»,- ակցիան մեկնաբանել է կլիմայի հարցերով Greenpeace-ի փորձագետ Կարստեն Սմիթը:
Հիշեցնենք, որ դեռ հունիսին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դուր է գալիս Փարիզի կլիմայական համաձայնագրից: