Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր Մարտիրոսյան
Միջազգային

Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու հնարավորությունը մեծանում է

Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Կարասինի՝ Պրահայում կայացած այսօրվա հանդիպումից հետո վրացական կողմի արված հայտարարությունից պարզ է դառնում, որ Մոսկվան պատրաստվում է շվեյցարական ընկերության հետ բեռնափոխադրումների մոնիտորինգի համաձայնագիր կնքել: Աբաշիձեի խոսքով՝ այդպիսով ռուսական կողմը ևս կկատարի իր պարտավորությունը և ավարտին կհասցնի երրորդ՝ միջնորդ կողմի հետ տարվող աշխատանքները:

Հիշեցնենք, որ վրացական կողմն իր մասով գործընթացի նախապատրաստական աշխատանքները վաղուց ավարտել է, իսկ ռուսական կողմը դեռ հապաղում էր: Անհրաժեշտ էր կայացնել քաղաքական որոշում՝ պայմանավորված տնտեսական շահով: Կողմերը լավ են գիտակցում, որ այդ ցամաքային այլընտրանքային ճանապարհների բացումը ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից առաջընթաց կգրանցի և տնտեսական զարկ կտա տարածաշրջանին: Այստեղ առավելապես կշահի հայկական կողմը, քանի որ Լարսի հետ կապված ունենք բազմաթիվ խնդիրներ: Ընդհանուր առմամբ, շատ հարցեր կլուծվեն, ինչը կարևոր է նաև քաղաքական առումով:

Մաքսային գործընթացների և բեռնափոխադրումների մոնիտորինգի մեխանիզմների ներդրման շուրջ պայմանավորվածությունը ռուսական և վրացական կողմերի միջև ձեռք էր բերվել դեռևս 2011թ.-ին, երբ Վրաստանը Ռուսաստանի՝ ԱՀԿ անդամակցելուն կողմ քվեարկելու փոխարել պահանջեց ընդունել մեկ հիմնական պայման, ըստ որի՝ Ռուսաստանից Վրաստան և հակառակը բեռնափոխադրումները կարող էին իրականացվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով՝ որպես առևտրային միջանցք: Ողջ գործընթացը հսկելու էր երրորդ՝ միջնորդ կողմը, այս դեպքում՝ շվեյցարական «SGS» ընկերությունը, որի հետ էլ կողմերը համապատասխան պայմանագրեր պետք է ստորագրեն:

Իրականում դժվար է ասել՝ ի վերջո երբ իրականություն կդառնա Վրաստանը Ռուսաստանին միացնող այլընտրանքային ցամաքային ճանապարհի վերաբացումը, այս դեպքում՝ Աբխազիայի կամ Հարավային Օսիայի միջով, սակայն միայն այն հանգամանքը, որ քայլ առ քայլ նշված գործընթացն առաջ է շարժվում, արդեն իսկ հուսադրող է»: