Տանիքից թիթեղ է ընկել ծառի վրա
Հուլիսի 7-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի տանիքից թիթեղ է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղը (1 քմ):
***
Հուլիսի 7-ին, ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Լուսավորչի փողոցի թիվ 4/2 հասցեում թիթեղն ընկել է ծառի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:
Փրկարարները ծառի ճյուղերից հեռացրել են թիթեղը (մոտ 1 քմ):