Մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Շուտով հայտնվելու են բազում կեղծ լուրեր, կիսամոնտաժած տեսանյութեր: Կարծում եմ մեր մեդիադաշտը արդեն այդքան իմունիտետ ունի, որ դրանց համար հատ հատ բացատրություն չտանք: Մենք կորուստներ չունենք և ամեն ինչ հստակ հայտնվել է: Հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնացել ու չի մնա»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: