Զոհված ազատամարտիկի հետմահու պարգևատրումը հանձնեցին նրա որդուն (լուսանկարներ)
Հուլիսի 7-ը պայմանագրային զինծառայող Լևոն Թամրազյանի մահվան օրն է։
Բանակում իր ծառայությունն ավարտելուց հետո, Լևոնը շարունակում է պահել հայրենիքի սահմանները։ 1992 թվականին Լաչինում նա վիրավորվում է։ Հակատանկային ականի պայթյունից Լևոնը վիրավորվում է, բայց ողջ է մնում։
Ավելի ուշ՝ արդեն 2012թ. հուլիսի 7-ին, ժամը 12.15-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցից, Լևոնը մահացու հրազենային վնասվածք է ստացել։ Այդ ժամանակ նա 39 տարեկան էր։
Լևոնի մահվան 5-րդ տարելիցի առիթով «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» անդամներն այցելել էին Վանաձոր, որտեղ ապրել է Լևոնը։ Նրանք հետմահու պարգևատրեցին Լևոնին «Ազատամարտիկ» մեդալով։ Այն հանձնեցին նրա որդուն՝ Հայկ Թամրազյանին։
Ներկաները եղան նաև Վանաձորի պանթեոնում, ուր հանգչում է Լևոնի մարմինը։
Ազատամարտիկները եղան նաև բոլոր զոհված ընկերների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին։
