ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վիզայի պահանջը վերացնելու լուրերի մասին
ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից:
Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ մուտքի վիզա: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Կից ներկայացված է տեղեկատվություն վիզա ստանալու կարգի մասին: