Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլում մեկնարկեց ոչ-ոքիով
Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Չինաստանի ներկայացուցիչ Լի Չաոյի հետ:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ հաղթանակ են տարել Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Պենտալա Խարիկրիշնան (Հնդկաստան) և Մայքլ Ադամսը (Անգլիա):
Եվս չորս պարտիա ավարտվել է ոչ-ոքի: