ՊՆ սնունդ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել․ կան տուժածներ (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 7-ին, առավոտյան ժամը 6-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում վթար է տեղի ունեցել: Վթարի է ենթարկվել Պաշտպանության նախարարությանը պատկանող «Կամազ» մակնիշի 2844 համարանիշի ավտոմեքենան, որը սնունդ է տեղափոխելիս եղել։
NEWSPRESS.am-ի թղթակիցը հայտնում է, որ մեքենայում եղել են զինվորներ։ Վթարի հետևանքով տուժել է երկու պայմանագրային զինծառայող և անմիջապես տեղափոխվել Վանաձորի զինվորական հոսպիտալ։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Ըստ նախնական տեղեկությունների` վթարը տեղի է ունեցել ճանապարհով անցնող խոշոր եղջերավորների պատճառով։ Մառախուղի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունը թույլ չի տվել տղաներին հեռվից անմիջապես նկատել ճանապարհին կանգնած եղջերավորներին։ Վարորդը շատ մոտ հեռավորությունից նկատելով նրանց՝ փորձել է շրջանցել, ինչի հետևանքով մեքենան կողաշրջվել է։
Սնունդը տեղափոխելու համար ավելի ուշ զորամասից օգնության է հասել մեկ այլ «Կամազ» մակնիշի ավտոմեքենա։
Դեպքի մանրամասերը պարզվում են։


