ԱԺ-ն սիրահարների այգի չէ․ գանք, համբուրվենք, պայմանավորվենք հաջորդ հանդիպման համար և հեռանանք
«Ինչքա՞ն կարելի է խոսել թվերից…Եկեք դուրս գանք, մարդկանց աչքերին նայենք, տեսնենք՝ բյուջեն կատարվա՞ծ է, թե ոչ»։
Ազգային ժողովում 2016թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Ըստ նրա՝ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը թվերով չպիտի գնահատել.
«Ի՞նչ բյուջեի կատարման մասին է խոսքը․․․ Եկեք թվեր հռչակենք, գանք ինքնախաբեությամբ զբաղվենք: Ասենք`բյուջեն կատարել ենք, ծափահարենք, գնանք: Ես չէ, որ պիտի ասեմ, բայց ԱԺ-ն սիրահարների այգի չէ, որ գանք, սեր խոստովանենք, համբուրվենք, քչփչանք իրար ականջի և հաջորդ տեսությունը կայացնելու համաձայնությամբ հեռանանք իրարից: Այո՛, պետք է քննադատենք այնքան, մինչև քննադատությունը տեղ հասնի», – ընդգծեց Գևորգ Պետրոսյանը: