ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ
Արխիվ

Ձեր սահմանը իմ ծնունդի ճոխ սեղանին վնաս չի

Հուլիսի 14-ին գեներալ Մանվել Գրիգորյանը տոնելու է իր 61-ամյակը։ Իր ծննդյան նախօրեին գեներալը հարսանեկան հրավիրատոմսերի նման բացիկներ բաժանելը բարի ավանդույթ է դարձրել։ Նա այս տարի ևս չշեղվեց իր ավանդույթից, չնայած նրան, որ սահմանին վիճակը լարված է․ գեներալն արդեն սկսկել է հրավիրատոմսեր բաժանելու գործընթացը՝ պատրաստվում է կերուխումի։

Չենք ուզում անդրադառնալ այն ոգեշունչ տողերին, որոնք տեղ են գտել ծննդյան համար պատրաստված ու դարփնի տերևով զարդարված հրավիրատոմսի վրա։ Այս խոսքերի հեղինակը ո՛չ գեներալ Մանվելն է, ու ո՛չ էլ հատկապես այդ խոսքերը բնորոշում են նրան։

Սա հատուկ ձեռագիր է։ Ոչ վաղ անցյալում էլ, հերթական ծննդյան տարեդարձի հրավիրատոմսերից մեկի վրա, օրինակ, գեներալը երգ էր ձոնել տվել իր պատվին, որտեղ մասնավորապես կային նման տողեր․

«Թշնամին թե դիպչի մեր հողին,
Ձայն կտանք մեր ախպեր Մանվելին»։

Դարձյալ չենք քննարկում այն, որ այս պահին էլ հողին «դիպչել» են, ու սահմանին կանգնած զինվորներն ունեն օգնող ուժի կարիք։ Բայց մեր «ախպեր Մանվելը» հազիվ թե սատար կանգնի, քանի որ ուտուշ-խմուշի «տասովկաների» մեջ է, որից հետ պահելը նրան «ձայն տալ»-ով չի լինի։

Նույն այս գեներալն ամեն պատեհ ու անպատեհ առիթ բաց չի թողնում, որ իր բամբ ձայնով բարձրաձայնի, թե ինքն իր ազգի, իր հողի, հայրենիքի պաշտպանն է ու նվիրյալը, թե ազատամարտիկների ու զինվորների ցավը նաև իր ցավն է, և ամեն ինչ անելու է նրանց խնդիրները լուծելու համար…

Կասկած չկա, որ Գրիգորյանն իր ծննդյան տարեդարձը նշելու է որևէ ռեստորանում։ Մինչդեռ գեներալն իր՝ ազգանվեր լինելու հետ կապված խոսքերը գործով կարող էր իսկապես համոզել բոլորին․ օրինակ՝ եթե իր ծննդյան օրը նշեր ոչ թե ռեստորանում, այլ լիներ սահմանին՝ հայ զինվորների կողքին, ու ճոխ խնջույքի փոխարեն՝ օժանդակեր նրանց ուժով, սննդով, հագուստով․․․ նա արդեն կլիներ մեծատառով Գեներալ։

Այն ժամանակ գուցե նրա ծննդյան օրն ազգովի հիշեինք ու ձոն հյուսեինք։

«Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ»․․․

Բայց, ցավոք, սա ո՛չ թե Մանվել Գրիգորյանին նվիրված ձոնն է, այլ «Վահագնի ծնունդն»-ը․․․

hraviratoms

 

Արմինե Մկրտումյան