Ինչպես է հակառակորդն Ալխանլու գյուղից կրակում ՊԲ դիրքերի ուղղությամբ (տեսանյութ)
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները հրթիռակոծում հայկական դիրքերը հենց իրենց գյուղի միջից։
Նա գրել է նաև, որ այդպիսով հակառակորդ երկրի զինված ուժերը խաղաղ բնակչությանը կենդանի վահան են դարձնում։
Տեսանյութում ներկայացված է Արխանլու գյուղը՝ 2017թ․ հուլիսի 4-ի, ժամը 20։34-ի դրությամբ, և այդ կադրերում երևում է, որ ադրբեջանցիներն օգտագործելով իրենց գյուղերն ու տները՝ որպես կենդանի վահան, հրթիռներով կրակ են բացում հայկական դիրքերի ուղղությամբ։
Ռեժիսորը նշում է, որ հայկական կողմը ստիպված է պատասխան կրակ բացում՝ հակառակորդի կրակակետերը վերացնելու նպատակով։
Մանրամասները՝ Զաքարյանի տեսանյութում