Ադրբեջանի կողմից armradio.am և razm.info կայքերի արգելափակումն անիմաստ է. Մարկ Գրիգորյան
Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանում Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am և razm.info կայքերի արգելափակմանը։
Նա այդ գաղափարն անիմաստ է որակել։
«Գործողությունն ինքնին անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանում մեր կայքից հնարավոր է օգտվել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Անգամ չեմ ուզում գրել, թե ինչու, ինչի համար և ինչ նպատակներով են ղեկավարվել։ Հիմարությունը չունի ազգություն և սահմաններ»,- գրել է Հանրային ռադիոյի տնօրենը։