«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ. Իշխանությունը նրան «ճոխ նվեր» է արել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ։ Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, և տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ։
Սակայն իշխանությունները պակաս շքեղ նվեր չարեցին նրան․ խուլիգանության մեջ մեղադրվող նրա որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեցին։ Փոխարենը դատապարտվեցին ծեծկռտուքի մյուս մասնակիցները։
Որտե՞ղ է այժմ Արսենյանը և ինչո՞վ է զբաղվում, հետաքրքրվեցինք նրա խոսնակ Շուշան Դանիելյանից։ Նա հայտնեց, որ Արսենյանն այժմ երկրում չէ, հանգստանալու նպատակով մեկնել է արտերկիր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում