«Հրապարակ». Արարատի մարզում որոշում կայացնողները Ավշարի Գրիգորյաններն են, ոչ թե ԲՀԿ-ականները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատի մարզում Ավշարի Գրիգորյանները մարզը հավաքել են բռի մեջ:
Նոր Խարբերդ համայնքի ղեկավար ԲՀԿ-ական Կամո Կակոյանի շրջապատից տեղեկացանք, որ մարզպետ Արամայիս Գրիգորյանն օրերս զգուշացրել է համայնքապետին շատ չընդլայնել բիզնեսը, քանի որ մարզում որոշում կայացնողն իրենք են, ոչ թե ԲՀԿ-ականները: Իսկ Կակոյանն իրեն պատկանող սգո սրահը որոշել է ռեստորան դարձնել, ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում այդ տարածքում: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ այդ վայրում խաղատուն էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: