Բոլոր զոհերի համար պատասխանատվությունը կրում է Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով
Հանրային հեռուստաընկերության Օրակարգ ծրագրին տված հարցազրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրացմանը:
ԱԳ փոխնախարարի խոսքով` սա Բաքվի` հարևան ժողովրդի հանդեպ ատելության և սեփական ժողովրդի արյան վրա հիմնված ժառանգական ռեժիմի հերթական հանցագործությունն է:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը: Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ համաձայագրերով իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնությունների կատարումից և շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Արցախի և Հայաստանի դեմ, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների բոլոր զոհերի համար պատասխանատվությունը»,- ասել է Շավարշ Քոչարյանը: