ՊԲ 3 զինծառայողի վիրավորվելու մասին ադրբեջանական կողմի լուրերը սուտ են
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին: