Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել. այդ թվում՝ Զորահավաքի մասին օրենքի փոփոխությունները
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 5-ին, օրենքներ է ստորագրել:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետևյալ օրենքները.
– «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
– «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
– «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»: