Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է
1995թ. հենց այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Հայաստանի Սահմանադրությունը և արդեն 22 տարի է՝ նշում ենք Սահմանադրության օրը:
Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։
2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։
ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունները կատարվել են 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով, որով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի: