Դերժավայի Արկադիի տղան դեռ կծառայի
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի տղան դեռ կծառայի։ Այս մասին պատգամավորն ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Պատգամավորն ասաց, որ կողմ է ծառայությանը, և որդու ծառայության համար ոչ մի կերպ չի միջնորդելու։
Հարցին, թե առաջնագի՞ծ է ուղարկելու, պատասխանեց. «Ես չեմ ուղարկողը: Ընենց հարց եք տալիս, ե՞ս եմ ուղարկողը»: Սակայն, մինչ այդ, որդին դեռ սովորում է։ Արկադի Համբարձումյանը չմանրամասնեց, թե որտեղ է սովորում որդին։ «Հիմա սովորում ա, համալսարանում»,-կարճ պատասխանեց Համբարձումյանը։