Արամ Հարությունյանի տունը ջրի տակ չի անցնի, եթե Սևանը բարձրանա
Այսօր Ազգային ժողովում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին հարց ուղղվեց։
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հետաքրքրվեց Արամ Հարությունյանից, թե Սևանի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով արդյո՞ք Արամ Հարությունյանի առանձնատունը ջրի տակ չի անցնի։ Նախարարը նախ պարզաբանեց՝ դա առանձնատուն չէ, այլ շարժական շինություն, ապա նկատեց, որ այն ապահովված է։
«Շորժայում իմ ունեցած շինությունը, որը բնութագրվեց որպես առանձնատուն, ասեմ, որ մետաղական թեթև կոնստրուկցիա է, որը ենթակա է տեղափոխման։ Լճի բարձրացման վտանգ չի սպառնում: Եվ լինելով ոչ հիմնական կառույց՝ անհրաժեշտության դեպքում կարող է տեղափոխվել ցանկացած նիշի»,- ասաց Արամ Հարությունյանը: