ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից 100մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը
77 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը:
Նիստի օրակարգում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը:
Նախագծով սահմանված է` այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բաց թողել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետրն է: