Բոլորը պետք է ծառայեն՝ անկախ նրանից, թե ում որդին են․ Սասուն Միքայելյան
Դասալիքներն էսօր հերոսացան, և մենք դարձանք դասալիք: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այդ մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ պաշտոնյաների որդիները դասալիքներ են։
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում, ովքեր փորձում էին երկիրը նորմալ հունի վրա դնել, դարձան դասալիք, շատերն էլ անօրինական հայտնվեցին բանտերում։
«Բոլորը պետք է հասկանան, որ սա մեր հայրենիքն է, մեր պետությունն է, մեր բանակը, և բոլորը պետք է ծառայեն՝ անկախ նրանից, թե ում որդիներն են»,-ասաց Սասուն Միքայելյանը։