Բանջարեղենը թանկացել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թ․ մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի 0․8% գնանկում է արձանագրվել։ Հիմնականում բանջարեղենի, կաթնամթերքի, պանրի, ձվի և մրգի ապրանքախմբերի 5․3%-0․5% գնանկման արդյունք է։ Բանջարեղենի ապարանքախմբում 2017 թ․ մայիսին 2016 թ․ մայիսի համեմատ արձանագրվել է 30․4% գնաճ, իսկ 2017 թ․ ապրիլի համեմատ 5․3% գնանկում։ Հանրապետության դիտարկված 10 քաղաքներից գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վաղարշապատ քաղաքում։
Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․4%-ով։ Կաթնամթերքի, ձվի և պանրի գները 2017 թ․ մայիսին 2016 թ․ մայիսի համեմատ արձանագրվել է 0․7% գնաճ, իսկ 2017 թ․ ապրիլի համեմատ՝ 0․6 գնանկում, ընդ որում ձվի գնանկումը կազմել է 1․1%։ Մրգի ապարանքախմբում արձանագրվել է 17․5% գնաճ։
Հանրապետության դիտարկած 5 քաղաքում մրգի գների գնանակման ամենաբարձր ցուցանիշը եղել է Գյումրի քաղաքում, իսկ մյուս քաղաքներում գրանցվել է 1․0%-8․3% գնաճ։ Հացաբուլկեղենի, ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։ Մսամթերքի գներն աճել են 1․8%ով։ Մսամթերքի գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գավառ քաղաքում։ Ձկնամթերքի գներն աճել է 23․6%, շաքարավազինը՝0․1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի՝ 0․2% գնաճ: