Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»
Արխիվ

Սերժ Սարգսյանն այցելել է ԱՄՆ դեսպանատուն (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում:

Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը Միացյալ Նահանգների դեսպանության բակում նախ ծիրանենի են տնկել: Միացյալ Նահանգների դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին այցելության և շնորհավորանքի համար` նշելով, որ ուրախ ու հպարտ է Հանրապետության Նախագահի հետ միասին տնկել գեղեցիկ ծիրանենին ԱՄՆ դեսպանատանը՝ ի նշանավորումն ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի և հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի: «Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարամյա գործընկերությունն ու անկեղծ բարեկամությունը, և վերջին 25 տարիների ընթացքում մենք միասին կերտել ենք ամուր կապեր դիվանագիտության, զարգացման, ռազմական, առևտրային տիրույթներում ու մեր ժողովուրդների միջև: Մեր հայացքը հառելով դեպի ապագա՝ հուսով ենք, որ մեր հարաբերություններն առավել կամրապնդվեն, և մենք կկարողանանք առավել խորացնել հատկապես մեր առևտրային և ներդրումային կապերը՝ ի շահ մեր երկու երկրների»,-ասել է դեսպան Միլսը:

Հանրապետության Նախագահը ևս բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ արագ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում Հայաստանը կարևոր է համարում Միացյալ Նահանգների հետ շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են հատկապես առևտրատնտեսական կապերի խորացմանը՝ քննարկելով առկա ներուժը, այդ ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներն ու զարգացման հեռանկարը:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին տարիներ ի վեր ցուցաբերվող օժանդակության, այդ թվում՝ ս.թ. ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար:

Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«2017 թվականը մեր երկկողմ հարաբերություններում նշանավորվում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Այսօր աներկբայորեն կարող ենք արձանագրել, որ անցած ժամանակահատվածում մեզ հաջողվել է կառուցել սերտ, ամուր գործընկերային և բարեկամական հարաբերություններ՝ խարսխված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Ուրախությամբ եմ նշում, որ մեր քաղաքական երկխոսությունը կրում է դինամիկ բնույթ՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական բնագավառում:

Հայ-ամերիկյան կապերի սերտացման հարցում, անխոս, մեծ է նաև ամերիկահայ համայնքի դերակատարումը:

Բարձր եմ գնահատում Հայաստանի տնտեսական զարգացմանը, բազմոլորտ բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող՝ ԱՄՆ-ի աջակցությունը՝ միտված մեր երկրի պետականության ամրապնդմանը:

Չեմ կարող չնշել Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներդրման կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում: Հավատացած եմ, որ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը մյուս համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կհանգեցնի ցանկալի արդյունքի՝ խնդրի խաղաղ և տևական կարգավորման:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան օրակարգը կհարստացնենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններով ու ծրագրերով»,-ասված է ԱՄՆ նախագահին ուղղված ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

serzh sargsyan1 serzh sargsyan2 serzh sargsyan3 serzh sargsyan4 serzh sargsyan5