Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն աճել են
2017 թվականի հունվար-մայիսին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18.2%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել 8 մլն 304.4 հազար հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-մայիսին՝ 9 մլն 815.3 հազար հատ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինն արդյունաբերության ոլորտում կազմել է 15.4%: