Բակո Սահակյանը հնարավոր է դեռ 3 տարի ղեկավարի Արցախը
Բակո Սահակյանը բազմիցս ապացուցել է, որ նա ընտրված նախագահ է։
NEWSPRESS.am—ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Ըստ նրա, բոլոր հնարավոր թեկնածուներից Բակո Սահակյանը լավագույնն է։
«Բակո Սահակյանը այն ղեկավարն է եղել, որի շնորհիվ Արցախը օր օրի ամրացել է։ Ես ուղղակի չեմ ճանաչում Բակո Սահակյանին հավասար ուրիշ մեկին Արցախի նախագահի պաշտոնի համար, հանարավոր է լինի, բայց ես չգիտեմ։ Ինչևիցե Բակոն լավագույն թեկնածուն է»,-նշեց ԱԱԾ նախկին պաշտոնյան։
Ըստ նրա՝ Սահմանադրական փոփոխությունները թույլ են տալիս, որ Արցախի ներկայիս նախագահին երրորդ անգամ առաջադրվի։ Այնպես, որ չնայած դեռևս քննարկվում է գործող նախագահ՝ Բակո Սահակյանի առաջադրվելու հարցը, սակայն չի բացառվում, որ նա անցումային փուլում ղեկավարի Արցախը։
Հիշեցնենք, որ Արցախում հուլիսի 19-ից- 29-ը Արցախում նախագահական ընտրություններ են լինելու։ Նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից։ Սակայն սահմանադրությամբ նախանշված 5 տարվա փոխարեն, ընտրված նախագահը կկառավարի 3 տարի։
Այսինքն՝ նոր Սահմանադրությամբ մինչև 2020 թվականը Արցախը կղեկավարի անցումային փուլի համար խորհրդարանի կողմից ընտրված նախագահը։ Դրանից հետո, արդեն 2020 թվականին, կլինեն համաժողովրդական ընտրություններ, ինչպես որ կարգն է:
Աստղիկ Ստեփանյան