ԱԺ–ն քննարկում է Սևանից ջրի բացթողնման նախագիծը (ուղիղ)
Ազգային ժողովում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը:
Նախագծով սահմանված է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բացթողել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խ/մ-ն է: