«Բանակում» սերիալից հայտնի Համբարձումը ոգելից խմիչքի ազդեցությամբ խախտել է հասարակական կարգը. Shamshyan.com (ֆոտո)
Երեկ՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ նույն ինքը Էմիլ Գալստյանը, հայտնվել էր այդտեղ և խանգարում էր օպերատորների աշխատանքը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանն ու մյուս ոստիկանները Է. Գալստյանին ՃՈ ավտոմեքենայով ճանապարհային ոստիկանների հետ ուղարկել են ոստիկանություն՝ սթափության զննության: Վերջինիս նկատմամբ ոգելիչ խմիչք օգտագործած վիճակով հասարակության նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար կազմվել է վարչական ակտ և տուգանվել 20. 000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երևույթը կրկնվող բնույթ է կրել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում