«Հրապարակ». Ինչու են վերևներում տագնապել բանակում չծառայած «ոսկի երիտասարդության» շուրջ աղմուկից. Որն է լինելու հաջորդը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում տագնապած են բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների շուրջ բարձրացած աղմուկից: Մտավախություն ունեն, որ հաջորդը մամուլում կհայտնվեն վերջին 10 տարին միջպետական համաձայնագրերով ՀՀ-ից ուսման նպատակով արտերկիր մեկնած և այդ «հողի վրա» տարկետման իրավունք ստացած ՀՀ ոսկի երիտասարդության ներկայացուցիչների անունները:
Իսկ այդտեղ շատ հետաքրքիր անուններ կան, հիվանդության կամ այլ հիմքով բանակից ազատվել չկարողացողները կրթության անվան տակ թռել են արտերկիր, ընդ որում՝ այդպես են վարվել և վարվում բազմաթիվ անձինք՝ սկսած ԿԳՆ պաշտոնյաներից, վերջացրած ամենատարբեր մեծ ու միջին չինովնիկներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: