Արցախում մեկնարկել է ամառային զորակոչը (լուսանկարներ)
Արցախում մեկնարկել է ամառային զորակոչը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում հոգևոր հովիվ, Տեր Մինաս քահանա Մովսիսյանի կողմից զորակոչիկներին օրհնության կարգ է մատուցվել:
Այնուհետև զորակոչիկներն ու նրանց ծնողները կատարել են մոմավառության արարողություն: Իսկ եկեղեցու բակում զորակոչիկների պատվին տեղի է ունեցել համերգային ծրագիր. այն ընդմիջվել է ելույթներով, բարեմաղթանքներով:
