ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են գերեվարված Զավեն Կարապետյանին։
Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։
«Ես կարող եմ ասել, որ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի ձևաչափի՝ նման տեղեկատվություններով մենք չենք կիսվում հանրության հետ․ դրանք կազմում են մեր և իշխանությունների հետ երկխոսության մասը։ Նման տեղեկատվությամբ ցանկալի չէ նաև հանրության հետ կիսվել։ Խոսքն այստեղ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջի մասին է, որով այս կամ այն անձինք ունեն պաշտպանության կարիք»,- ասաց Զառա Ամատունին։
Նա միայն հաստատեց, որ այցելությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ադրբեջանական զինուժերը հայտարարություն տարածեց, թե իբր հայ «դիվերսանտ» է գերեվարել։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ գերեվարված տղամարդը դիվերսանտ չէ։ Հայակական կողմի պնդմամբ՝ նա մտավոր խնդիրներներ ունեցող տղամարդ է, ով ոչ մի կապ չունի ՀՀ Զինված ուժերի հետ։