ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը վերադարձել է լավագույն հնգյակ
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ առաջադիմելով երեք աստիճանով:
Հայ գրոսմայստերն ավելացրել է իր վարկանիշը 16-ով և այժմ ունի 2809 միավոր:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2822 միավոր, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը երկրորդն է` 2812, իսկ ամերիկացի Ուեսլի Սոն եզրափակչում է եռյակը՝ 2810:
Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը 67-րդն է, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 79:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 29-րդ տեղը՝ 2451 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 54-րդը՝ 2409: