Արթուր Աբրահամը պատրաստ է հաղթելու (լուսանկարներ)
Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել մարզիկից և տեղեկացրել, որ վերջինս պատրաստ է առաջիկա մենամարտին։
«Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամն (46-5-0, 30 նոկաուտ) արդեն պատրաստ է առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 15-ին, Լոնդոնում: Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Խաղարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,-գրել է Գրիգորյանը։
