Գեղարքունիքում երեխա է ընկել գետը (լրացված)
Հուլիսի 1-ին, ժամը 16:52-ին տեղեկություն է ստացվել, որ երեխան ընկել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղին հարակից հոսող գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Ժամը 18:34-ին ջրափրկարարները Արգիճի գետից դուրս են բերել 2002 թ. ծնված Գ. Գ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: