Արսեն Ֆիդանյանի կողմից Արիանա Հովսեփյանը պարգևատրվեց Ասպետաց «Քաջարի մայր» շքանշանով (տեսանյութ)
«Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը պարգևատրվեց Ասպետաց «Քաջարի մայր» շքանշանով:
Այն հանդիսավոր պայմաններում Արիանա Հովսեփյանին շնորհեց «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» նախագահ, գեներալ Արսեն Ֆիդանյանը: Նա իր խոսքում նշեց, որ «Քաջարի մայր» շքանշանը ստեղծվել է Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ տղամարդիկ կռվում էին մարտի դաշտում, իսկ կանայք այդ օրերին քաջաբար ու անկոտրում պահում էին թիկունքը՝ իրենց տունն ու ընտանիքը:
Արիանա Հովսեփյանին շքանշանը տրվեց լրատվական կայքի անաչառ ու համարձակ լուսաբանումների համար:
Մանրամասները՝ տեսանյութում: