Հենրիխ Մխիթարյանի շնորհավորանքը՝ Էլիզաբեթ II-ին (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի Թագուհի Էլիզաբեթ II-ի ծննդյան կապակցությամբ:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ֆուտբոլիստը նշել է. «Շնորհավորում եմ Նորին մեծություն թագուհի Էլիզաբեթ II-ին՝ ծննդյան 91-րդ տարեդարձի առթիվ: Ցանկանում եմ քաջառողջություն՝ ի շահ, բարօրություն Մեծ Բրիտանիայի»:
Իր հերթին բրիտանական դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ այդ առթիվ ուղարկած տեսահաղորդագրության և շնորհավորանքների համար:
«Անչափ ուրախ էինք նաև միջոցառման ընթացքում հյուրընկալել Հենրիխի մորը՝ տիկին Մարինա Թաշչյանին»,- ասված է դեսպանատան էջի ֆեյսբուքյան գրառման մեջ: