Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունը
Արխիվ

Շնորհավոր ծնունդդ, Արմեն ջան, ների՛ր ինձ, զավակս, ների՛ր բոլորիս․․․ Մարինե Հովհաննիսյան

Այսօր կրտսեր սերժանտ, «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի հետմահու մեդալակիր Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Արմենի մայրը՝ տիկին Մարինե Հովհաննիսյանը գրառում է կատարել՝ այն վերնագրելով «Զրույց ցավիս հետ»:

Ցավիս մեջ ծվարած փորձում եմ ետ գլորել ժամանակը․․․Երանելի օրեր էին։ Ծննդյանդ օրը քեզ ճանապարհում էինք բանակ։ Տխրությունն ու ուրախությունը շաղախվել էին միմյանց։ Դու անվերջ ժպտում էիր, հերթով փարվում բոլորիս։ Հուզված էինք, շփոթված, իսկ ես․․․ ես առիթը չէի կորցնում անվերջ դիպչել քեզ, կախվել պարանոցիցդ, շոյել գրեթե սափրած գլուխդ ու անվերջ շշնջալ ականջիդ․ «Ծնունդդ շնորհավոր բալես․․․Բարով գնաս, բարով գաս, ԱՍՏՎԱԾ քեզ հետ․․․»։

Հետո․․․հետո ես որբացա, այո՛ որբացա որդուցս՝ միակ արու զավակիցս․․․

Աշխարհում չի գտնվի այն կշռաքարը, որ նժարի ցավս․․․

«Այսօր ծննդյանդ օրն է, որդիս, շփոթված եմ, ցրված, բացակա․․․ Ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել․․․Նայում եմ դատարկ աթոռիդ, սիրտս ճմլվում է,այնպես եմ ուզում փախչել, բայց ու՞ր․․․»։

Իմ ոտքերն այլևս միայն Եռաբլուր են տանում։ Եռաբլուր՝ աշխարհի ամենախաղաղ վայրը, որտեղ բիբլիական Արարատ լեռան հայացքի ներքո բյուրավոր վարդեր լռիկ խոնարհվում են քաջերի շիրիմներին։ Այստեղ տղերքի վերջին խրամատն է․․․ Ամեն թմբի տակ մի հերոս է հանգչում․․․ հաղթանակ ու պատմություն կերտած ազգի նվիրյալ զավակներ․․․ Երիցս փա՜ռք ձեզ տղերք․․․

«Եկա այցի սուրբ շիրիմիդ, տղա՜ս, ու փլվեցի ցավից, ծնրադիր խոնարհվեցի, համբուրեցի ու կարոտս առա փոքր-ինչ։ Իմ սիրասուն զավակ, որտե՞ղ փնտրեմ քեզ, իմ հավերժի՛ ճամփորդ, սպասի՛ր կը գամ մի օր ու կփարվե՜մ կրկին կրծքիդ առնական ու կպատմեմ անվերջ կարոտներիս մասին․․․ Շնորհավոր ծնունդդ, ԱՐՄԵՆ ջան, ների՛ր ինձ զավակս, ների՛ր բոլորիս․․․»։

armen hovhannisyan1

Դու՛ իմ անսահման կարոտի վկա
Դու՛ իմ սկիզբ ու վերջ
Դու՛ իմ ամենա․․․

Ե՛ս քո մի մասնիկը
Դու՛ իմը ամբողջովին․․․

Աշխարհի գույները կտեսնեի
Միայն թե կրկին գրկեի քեզ,
Աշխարհն էնպե՜ս կգրկեի
Միայն թե կրկին տեսնեի քեզ․․․

Բառերս քո կարոտից են ծնվում,
Մտքերս քո կարոտից են հյուսվում,
Սիրտս լիքն է քո կարոտից անափ,
Քո կարոտից անվերջ հայացքս քեզ է փնտրում,
Քո կարոտի ծովում խեղդվում եմ,
Կարծես անհետանում․․․
Կանգ է առնում կյանքս կարծես քո
Կարոտների գրկում․․․
Արցունքից ծովացած աչքերով՝ ծնկած
Աղոթք եմ մրմնջում․․․
Վառվում են մոմերը հանդարտ
Ու խնկաբույր աղոթքը դանդաղ
Դեպի երկինք է բարձրանում․․․
Հեռվում պատկերդ եմ նշմարում
Անու՜նդ սրտիցս է պոկվում ԱՐՄԵՆ
Ու հրեշտակները երկնքում շշնջում են․․․ԱՄԵՆ․․․

Մարինե Հովհաննիսյան