Գլխավոր դատախազությունը մերժել է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու «Ելք»-ի միջնորդությունը
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն ստացանք, որ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու ԵԼՔ խմբակցությանը միջնորդությունը մերժվել է։
Սա հիասթափեցնող եւ մտահոգիչ որոոշում է եւ հիմնավորումը այն բանի, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններում օրինականությունն ու արդարությունը ամենեւին էլ առաջնային շարժառիթներ չեն»։