«Հրապարակ». Գլխավոր դատախազը Երևանում շքեղ առանձնատուն է կառուցել, բացումն էլ՝ արել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեզ տեղեկություններ էին հասել, որ գլխավոր դատախազի պաշտոնում մեկ տարին էլ չբոլորած Արթուր Դավթյանը շքեղ առանձնատուն է կառուցել: Վերջերս էլ հանդիսավոր բնակարանամուտ արել՝ հրավիրելով ոչ միայն դատախազության վերնախավին, այլև մյուս համակարգերի ներկայացուցիչներին:
Նորակառույցը գտնվում է Աջափնյակում, որտեղ էր նաև նրա բնակարանը: Մենք դիմեցինք դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հաստատեցին, որ Արթուր Դավթյանը տեղափոխվել է առանձնատուն։
Ուշագրավ է, որ նա դեռ հաշվառված է հայրենի՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, ծնողները՝ ևս։ Իսկ նրա կնոջ՝ Անի Արսենի Դավթյանի հասցեն ԿԸՀ կայքում Քանաքեռ-Զեյթունում է նշված։
Նշենք, որ Արթուր Դավթյանը հայտարարագրել է 3 հողամաս, անհատական բնակելի տուն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում