Գյուղնախարարը մեղք չունի, ծիրանի գինը շուկան է թելադրում
Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորվումը չի սառեցվել։ Սուբսիդավորումներ կլինեն նոր և մատչելի պայմաններով։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Անդրադառնալով ծիրանի մթերման գնին, գյուղացիների բողոքին, գյուղնախարարն , որ այսօր շուկայական հարաբերություններ են, շուկան է որոշում ապրանքի գինը:
«Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են և կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են ծիրանը, շուկան է այսօր որոշում գինը, մենք չենք կարող կոորդինացնել գինը, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա հստակ խախտում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե արտահանող կազմակերպությունները համաձայնության են եկել և արհեստականորեն գցում են ծիրանի գինը, Իգնատի Առաքելյանն արձագանքեց․
«Դրա համար կա հակամրցակցային կոմիտե․․․Կոմիտեն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող, դա իրենց գործառույթն է: Իմ կարծիքով` անցած տարի նույնն է եղել շուկայում՝ գինը բարձրից իջել է: Երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի, ես չեմ կարծում, որ բերքը քիչ լիներ գինը կնվազեր»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչ բացատրելի է: