Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքները կարող են տանել այլ կողմ․ Շավարշ Քոչարյան
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին չի զարմացնում այն, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին։
Նա Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքները կարող են տանել այլ կողմ։
«Դա նորություն չէ․ Պայմանագիր կա: Վաճառվում է և էլի վաճառվելու է: Մենք ուղղակի պետք է անվտանգության հարցերում մեր հույսը առաջին հերթին դնենք մեր ուժերի վրա, երկրորդ՝ պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքները կարող են տանել այլ կողմ: Դա է իրողությունը, և, այդ իրողությունից ելնելով, մենք պետք է մեր արտաքին քաղաքականությունը կառուցենք թե՛ Ռուսաստանի և թե՛ մեր մյուս գործընկերների հետ»,- ասաց Շավարշ Քոչարյանը: