ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդՄոսկվայի ուղղությամբ թռչող 9 անօդաչու է ոչնչացվել«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումըԿատար․ Իրանը հարվածել է նաև քաղաքացիական և բնակելի օբյեկտներիՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենՄոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են սահմանափակումներըՌաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայումԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետներըԱՄՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել է դադարեցնել փոխադարձ հարվածներըԳևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ՝ ներդրումային համաժողովի մասնակցելուՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըԶելենսկին խոստացել է Ուիթքոֆի և Քուշների այցի ընթացքում չհարվածել ՌուսաստանինԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևինԱՄՆ-ի դաշնակիցներն աջակցում են Իրանի դեմ արշավին․ ԲեսենթՇատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել էՎլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրելՎահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության ոլորտներըԳագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպանՍեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունըՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Սոչիին. չեղարկվել են հարյուրավոր չվերթներՆարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններինՀԱՊԿ անդամ երկրները համակարգել են դիրքորոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգի հարցերի շուրջՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը պաշտոնից ազատել է Ֆինանսների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարինՌուբինյանը ԱԺ աշխատակազմի փոխղեկավար է վերանշանակելCOP-17-ի անցկացմանն ընդառաջ «Նորագյուղում» նոր ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտինԽոշոր ավտովթար Երևանում․ բախվել է 4 ավտոմեքենա, կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահասԱլեքսեյ Օվերչուկն ու Մոնղոլիայի վարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումըՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան«Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանՎրացի լրագրողներն ու բլոգերներն այցելել են օկուպացված ՇուշիՄի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան ԱբրահամյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԵՄ-ն դեմ է ԱՊՀ երկրներում ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված օրենքների ընդունմանը․ ՆարիշկինՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՅուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում2026թ. օգոստոսին ՀՀ-ում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամԽաչատուրյանը Պրահայում ներկայացրել է ՀՀ-ի արտաքին ու ներքին քաղաքական առաջնահերթությունները
«Հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե` քաղաքական հեքիաթների». Տեր Վրթանեսը Նիկոլ Փաշինյանին լրջանալու կոչ է անում
Գեղարքունիքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվելԳլխավոր դատախազը կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում ենԻնչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկություններըՍտեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ
Քաղաքականություն

Մեր խնդիրն է այս շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստում հանդես է եկել ելույթով։ Ներկայացնում ենք  Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ։

 

«Հարգելի՛ գործընկերներ,

Առաջին հերթին, իհարկե, շնորհավորում եմ բոլորիդ ձեր պաշտոններում նշանակվելու, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հիմնականում վերանշանակվելու առթիվ: Այսպիսով, ապահովվել են գործադիրի աշխատանքի շարունակականությունը, և կան բոլոր հնարավորությունները նախկինում սկսված ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

Երևանի քաղաքապետի պաշտոնամուտի առթիվ իմ խոսքում ընդգծել էի, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններով մենք ավարտեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում:

Անցած ընտրություններում Հանրապետականը ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն Հանրապետականի ուժերով կառավարություն ձևավորելու համար: Սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը: Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերների հետ միասին մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները:

Այժմ մենք շարունակելու ենք միասնական և կուռ թիմով հետևողականորեն իրականացնել արդեն նախանշված ծրագրերը:

Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում և օրենսդիրում, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում: Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը:

Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ ես՝ որպես Հանրապետության Նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ինչպես նաև դուք` բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում. մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս:

Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը: Ընդ որում ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը:

Հարգելի՛ գործընկերներ, գալիք տարիների մեր անելիքների մասին արդեն բավականաչափ խոսել ենք, ուստի և կրկին մանրամասնելու կարիքը չկա: Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանին և մեր ժողովրդին հղած ուղերձում ես մանրամասն ներկայացրել եմ երկրի զարգացման իմ տեսլականը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրները:

Մենք միասին սահմանել ենք մի շարք կարևոր թիրախներ, որոնք արտացոլվել են կառավարության արդեն հաստատված ծրագրում: Պետք է լինենք պահանջկոտ և չբավարարվենք ձեռք բերածով: Հակառակ պարագայում հեռուն չենք գնա:

Բացի դրանից, մենք այժմ Սահմանադրության վերափոխման անցումային շրջանում ենք, իսկ դա նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Այդ աշխատանքը հաջողությամբ առաջ տանելու համար անհրաժեշտ է գործել նպատակասլաց և սերտորեն համադրել կառավարության ու Ազգային ժողովի քայլերը:

Այժմ անհրաժեշտ եմ համարում հակիրճ անդրադառնալ այն հարցին, թե ինչպես պետք է իրականացնենք կառավարության ծրագիրը:

Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը:

Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար: Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը: Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը:

Այս առումով անցած տարիների փորձից կարող ենք կատարել մի շարք եզրակացություններ: Առաջինը, հաջողություն ենք արձանագրել այն բարեփոխումների պարագայում, որոնք հետևողականորեն և մանրակրկիտ բացատրել ենք հասարակությանը: Որքան էլ ցավոտ են եղել այդ ծրագրերը, հասարակությունը նման աշխատանքի շնորհիվ հստակ գիտակցել է դրա կարևորությունը և ընդունել է դրանք՝ միգուցե սկզբում դժկամությամբ, բայց այնուհանդերձ ընդունել է:

Կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել:

Այդպիսի մի կարևոր աշխատանք այս պահին ունենք իրականացնելու համայնքների խոշորացման ծրագիրն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հետևողականորեն բացատրենք այս բարեփոխման անհրաժեշտությունը, մեր եղած սուղ միջոցները ճիշտ բաշխելու և արդյունավետ կառավարելու կարիքը:

Երկրորդը, թափանցիկությունն ինքնանպատակ չէ և, անշուշտ, ինքնադրսևորման միջոց չէ: Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ:

Երրորդը, մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել մեզ համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ, սակայն պատրանքներ չպետք է ունենանք: Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացկամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում:

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաև՝ հետաքրքիր:

Ակնկալում եմ, որ դուք շահախնդրությամբ և պատվախնդրությամբ կլուծեք այս կարևոր պահին մեր ծրագրերի իրականացմանը և մեր բոլորի առջև ծառացած խնդիրները: Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջովին անել: Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ, և մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու պատվաբեր առաքելությունը:

Ուրեմն՝ շարունակենք եռանդով աշխատել:

Շնորհակալ եմ և բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,-կառավարության նիստի օրակարգի քննարկմանն անցնելուց առաջ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և հավաստիացրել, որ այն ծրագիրը, որ ձևավորել է թիմը, գործադիրը իրագործելու է: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ լավ հասկանում է՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը գործադիրից և հասկանում է նաև, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Սակայն, վարչապետ Կարապետյանի հավաստմամբ, կառավարությունը շատ վճռական է տրամադրված և բոլոր նախատեսված ծրագրերը իրագործելու է»: