Արամ Աթեշյանը պաշտոնազրկվել է
Պոլսի Հայոց պատրաիրքությունը դռնփակ նիստում Արամ Աթեշյանին զրկել է իր բոլոր իրավասություններից: Այս մասին գրում է Հայ Ձայն կայքը:
Ժողովին մասնակցել է 24 միաբանից 22-ը, որոնք այո են ասել Աթեշյանի պաշտոնազրկմանը:
Նշենք, որ Արամ Աթեշյանը Թուրքիայում չէ և ներկա չի եղել նիստին: