ՎՏԲ բանկի աշխատակիցները հարբած վթարի են ենթարկվել
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ի լույսի 25-ի գիշերը Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս քաղաքի մոտ, միմյանց են բախվել Opel և BMW մակնիշի մեքենաներ:
Մեքենաներից մեկում եղել են ՎՏԲ-բանկի կենտրոնական գրասենյակի մի խումբ աշխատակիցներ, ովքեր, ըստ մեր տեղեկությունենրի, հարբած են եղել:
Տուժածներին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց՝ տարբեր մարմնական վնասվածքներով, նրանցից 4-ը դեռևս հիվանդանոցում է:
Մեր տեղեկություններով՝ վթարի մեղավորը բանկի աշխատակիցներն են եղել, ովքեր վերադառնալիս են եղել խնջույքից: