«Ես երջանիկ եմ, որ կառավարությունը ղեկավարում է փորձառու կառավարիչ, իմ վաղեմի ընկեր Կարեն Կարապետյանը». Վիգեն Սարգսյան
Այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է 2018 թվականին վարչապետի պաշտոնի շուրջ ստեղծված հարցին:
«Ես երջանիկ եմ, որ այսօր մեր երկրի կառավարությունը ղեկավարում է փորձառու, շատ արդյունավետ կառավարիչ, իմ վաղեմի ընկեր Կարեն Կարապետյանը, որին ես ոչ մի ձևով չեմ կարող տարանջատել մեր ողջ թիմից: Եվ չկա իր հաջողություն, իմ հաջողություն, մենք միասին մի գործ ենք անում, և վստահ եմ, որ ունենալու ենք լավ արդյունք»,-ասել է նախարարը։
Հարցին, թե հաշվի առնելով այն, որ Վիգեն Սարգսանի անունն էլ է շրջանառվում վարչապետի թեկնածուների թվում, ինքը ցանկություն ունի՞ լինել վարչապետ:
«Ես ցանկություն ունեմ Պաշտպանության նախարարությունում իմ սկսած աշխատանքն ի վիճակի լինեմ հասցնել այն փուլին, որն ինձ թույլ կտա ասել, որ մենք այս ոլորտում ռեալ բաներ ենք փոխել: Դա ինձ համար կլինի ամենամեծ պատիվը և որպես հայ մարդու համար՝ ամենամեծ երջանկությունը»,-նշել է Վիգեն սարգսյանը։